Թուրքիան Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլի կտա համարժեք պատասխան՝ համակարգելով ջանքերը Ադրբեջանի հետ՝ Անկարայում հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ ասուլիսում։
«Այժմ Հարավային Կովկասում խաղաղության ու տարածաշրջանի զարգացման հնարավորություն է ստեղծվել, և հուսով ենք, որ Հայաստանը կընտրի խաղաղության ճանապարհը», - ասել է թուրք ԱԳ նախարարը՝ չմանրամասնելով՝ Բաքուն և Անկարան Երևանից ինչ քայլեր են ակնկալում։